Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» երրորդ առաջարկն է արել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու տրանսֆերի համար, հաղորդում է Bild-ը։ Կատալոնական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 40 միլիոն եվրո գումարած 5 միլիոն եվրո բոնուս։
«Բարսելոնան» առաջարկները սկսել է 32 միլիոն եվրոյից, այնուհետեւ՝ 35 միլիոն եվրո։ Երկու առաջարկն էլ «Բավարիան» չէր քննարկել։ Հիմա իրավիճակը կարող է փոխվել։ Գերմանական ակումբը կսկսի բանակցությունները, քանի որ Լեւանդովսկին մտադիր չէ արձակուրդից հետո վերադառնալ «Բավարիա»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Անցած մրցաշրջանում Լեւանդովսկին «Բավարիայի» հետ մասնակցել է 50 հանդիպման, խփել 46 գոլ։