‘«Բարսելոնան» եւ «Ռեալը» անկասելի էին. Տեսանյութ’

1047

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Սարագոսային»:

Կատալոնացիները երկրորդ կազմով էին հանդես գալիս. բացակայում էին Լիոնել Մեսին, Պիկեն, Ինյեստան, Բուսկետսը, Պեդրոն: Սակայն նրանց փոխարինած ֆուտբոլիստները՝ Տելյոն, Ալկանտարան, Մոնտոյան, Սոնգը եւ Բարտրան հիանալի իրենց դրսեւորեցին, իսկ Տելյոն ընդհանրապես հանդիպման հերոսը դարձավ՝ դառնալով երկու գեղեցիկ գոլի հեղինակ:

«Բարսելոնան» մավ Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում 3:0 հաշվով առավելության հասավ Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ:

Նույն՝ 3:0 հաշվով Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»: Այստեղ էլ հանդիպման հերոսը դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, որը երկու շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Եվս մեկ գնդակ խփեց Գոնսալո Իգուաինը: Մեծ հաշվով, «Ատլետիկը» չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ, իսկ «Ռեալն» էլ կես ուժով էր խաղում:

Այս տուրից հետո «Բարսելոնան» վաստակեց 81 միավոր, իսկ «Ռեալը»՝ 68 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր 

«Սարագոսա» — «Բարսելոնա»՝ 0:3

Տիագո Ալկանտարա, 20, Կրիստիան Տելյո, 39, 53

«Աթլետիկ» — «Ռեալ»՝ 0:3

Կրիշտիանո Ռոնալդու, 2, 69, Գոնսալո Իգուաին, 76

Նախորդ հոդվածը‘ՃՈ հրամանատարը կալանավորվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Հակոբյանն ազատվեց պատժի կրումից’