‘«Բարսելոնան» Ինյեստային նոր պայմանագիր է առաջարկել’

613

Կատալոնական ակումբը ամռանը, բացի Նեյմարից՝ նոր գնումներ չկատարեց, բայց ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի իր աստղերին: Երկարաձգելով Սերխի Բուսկետսի հետ պայմանագիրը՝ Անդոնի Սուբիսարետան սկսել է բանակցությունները Անդրես Ինյեստայի հետ: Ինչպես հաղորդում է իսպանական մայրաքաղաքային «Marca-ն», Ինյեստային կառաջարկվի նոր պայմանագիր՝ մինչև 2018 թվականի հունիսի 30-ը, տարեկան՝ 12 մլն €, որը կարող է դառնալ 15 մլն՝ կախված թիմում նրա նվաճած տիտղոսներից:

«Բարսելանայում» Տյագո Ալկանտարայի՝ «Բավարիա» տեղափոխությունից հետո շատ զգուշավոր են դարձել թիմի կենտրոնական կիսապաշտպանների հարցում՝ կապված Չավիի տարիքային և ֆիզիկական խնդիրների հետ: Անդրեսը բոլորից լավ է ծանոթ կիսապաշտպանությունում Բարսայի նրբություններին և ամենալավը կարող է ստանձնել թիմի «ուղեղի» դերը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը կմտնի Մաքսային միություն. Պաշտոնական’
Հաջորդ հոդվածը‘«Ալ-Ջազիրային» վտարում են Եգիպտոսից’