‘
2013/14 մրցաշրջանի նախապատրաստական փուլի ընթացքում «Բարսելոնան» ընկերական հանդիպում կանցկացնի իսրայելցի եւ պաղեստինցի խաղացողների կազմված թիմի հետ:
Այս հանդիպումը կանցկացվի Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղության հաստատման եւ ամրապնդմանն ուղղված ծրագրի շրջանակներում:
Ընկերական հանդիպումը կանցկացվի Իսրայելում` հուլիսի 31-ին: Կազմակերպիչների մտահղացմամբ, հանդիպումը կհեռարձակվի աշխարհի գրեթե բոլոր երկրներում:
‘