‘
Կատալոնական «Բարսելոնան» իր նախկին գլխավոր մարզիչներին հրավիրել է Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին:
Tribal Fօօtball-ի համաձայն՝ հրավերք են ստացել Խոսեպ Գվարդիոլան, Ֆրանկ Ռայկարդը, Տերի Վենեյբլսը եւ Յոհան Կրոյֆը:
«Ուրախ կլինենք, եթե 4 մարզիչներն են համաձայնվեն ժամանել Բեռլին»,- ասել է «Բարսելոնայի» փոխնախագահ Խորդի Կարդոները:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը հունիսի 6-ին ընդունելու է Բեռլինի «Օլիմպիաշտադիոնը»:
‘