‘«Բարսելոնան» Լուիս Էնրիկեի գլխավորությամբ 100-րդ հանդիպումն է անցկացրել’

843

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Լեւանտեի» դեմ խաղը (0:2) «Բարսելոնայի» համար  Լուիս Էնրիկեի գլխավորությամբ 100-րդն էր: Այս ընթացքում կատալոնացիները 80 հաղթանակ են տարել, 11 անգամ ոչ ոքի են խաղացել եւ 9 պարտություն են կրել: Թիմն այդ հանդիպումներում խփել է 282 գոլ եւ բաց է թողել 72 գնդակ:

Նշենք, որ կապտանռնագույնների նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կատալոնական թիմում անցակացրած իր առաջին 100 հանդիպումներում 71 հաղթանակ է տանել, 19 խաղ ավարտել է ոչ ոքի արդյունքով  եւ 10 անգամ պարտվել է: Գնդակների տարբերությունը եղել է 242-76:

Այսպիսով, Լուիս Էնրիկեն վիճակագրությամբ գերազանցել է  Գվարդիոլային:

Նախորդ հոդվածը‘ Պիկե. «Հիանալի կլինի եթե «Լեսթեր»-ը դառնա Անգլիայի չեմպիոն»’
Հաջորդ հոդվածը‘«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ»֙ 1:1․ Ազնավականները խուսափում են պարտությունից (տեսանյութ)’