‘«Բարսելոնան» Լուիս Սուարեսի եւ Ուսման Դեմբելեի գոլերի շնորհիվ կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)’

2219

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» Սան Սեբաստիանում մրցեց «Ռեալ Սոսյեդադի» հետ:

Դաշտի տերերը հաշիվը բացեցին արդեն առաջին խաղակեսում, սակայն ընդմիջումից հետո Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը ուրուգվայցի Լուիս Սուարեսի եւ ֆրանսիացի Ուսման Դեմբելեի գոլերի շնորհիվ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով:

«Բարսելոնան» չորս անընդմեջ հաղթանակից հետո 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կատալոնական թիմին հավասարվելու հնարավորություն ունի միայն Մադրիդի «Ռեալը», որը սեպտեմբերի 15-ին կհյուրընկալվի Բիլբաոյի «Աթլետիկին»: Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» — «Բարսելոնա»՝ 1:2 

Արից Էլուստոնդո, 12 — Լուիս Սուարես, 63, Ուսման Դեմբելե, 66

Նախորդ հոդվածը‘«Արսենալը» երրորդ` անընդմեջ հաղթանակը տոնեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Միջազգային մրցաշար. բռնցքամարտիկ Նարեկ Մինասյանը նվաճեց չեմպիոնի կոչումը’