«Բարսելոնան» խոշոր վարկ է ստացել Goldman Sachs բանկից

742

Ծանր ֆինանսական վիճակում հայտնված «Բարսելոնան» խոշոր վարկ է ստացել ամերիկյան Goldman Sachs բանկից, հաղորդում է BeIN Sports-ը։

Կատալոնական ակումբը ստացել է 595 միլիոն եվրո։ Վարկը պետք է մարի 10 տարում՝ 1,98 տոկոս տարեկան տոկոսադրույքով։ Նախորդ խոշոր վարկը կատալոնական ակումբը ստացել էր տարեկան 6 տոկոսով։

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել էր, որ ակումբի ընդհանուր պարտքը 1,3 միլիարդ եվրո է։

Նախորդ հոդվածը«Կադիսը» չհաղթեց Սեւիլիայում, Հարոյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Ռեալը» դադարեցրել է բանակցությունները Մբապեի հետ