«Բարսելոնայի» հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստներ չեն հասցնի վերականգնվել մինչեւ Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպումը, հաղորդում է AS-ը։
«Էլ Կլասիկոյին» չեն մասնակցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն, կիսապաշտպան Պեդրին եւ վինգեր Ուսման Դեմբելեն, որոնք այս մրցաշրջանում խաղադաշտ դեռ դուրս չեն եկել։
Կատալոնական ակումբի մարզչական շտաբը հորդորել է ռիսկի չդիմել եւ վտանգի տակ չդնել այս ֆուտբոլիստների առողջությունը։
«Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։15-ին։
