«Բարսելոնան» կարող է հեռացվել Լա Լիգայից՝ մրցավարներին կաշառելու համար

354

Հայտնի է, թե ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել «Բարսելոնայի» նկատմամբ, եթե դատախազությունը ապացուցի այն փաստը, որ թիմը կաշառել է մրցավարներին: Այս մասին հայտնում է Bolavip-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, եթե ակումբը մեղավոր ճանաչվի, ապա կարող են թիմից միավորներ հանել Իսպանիայի առաջնությունում կամ առհասարակ հեռացնել Լա Լիգայից:

Ավելի վաղ հաղորդվում էր,որ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Բարսելոնան» գումար է վճարել Իսպանիայի արաքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) մրցավարների կոմիտեի փոխնախագահին: Կասկած կա, որ 2016-ից 2018 թվականների ընթացքում կատալոնական ակումբը 1,4 մլն եվրո է վճարել DASNIL 95 ընկերությանը, որը պատկանում է մրցավարների կոմիտեի նախկին ղեկավարին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Յուվենտուսից» 15 միավոր են հանել Իտալիայի առաջնությունում՝ ֆինանսական խարդախության պատճառով: 2006 թվականին թիմն արդեն իսկ տեղափոխվել էր Սերիա Բ՝ պայմանավորված խաղերի պատճառով:

Նախորդ հոդվածըՌամոն Մենեզեսը գլխավորեց Բրազիլիայի հավաքականը
Հաջորդ հոդվածըL’Equipe․ Հայտնի է՝ որքան է վաստակել Ինֆանտինոն 2022 թվականին