‘«Բարսելոնան» կարող է չմասնակցել պաշտոնական ճաշին ‘

1195

«Բարսելոնայի» ղեկավարությունը առանձնահատուկ կերպով է ընդունել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի հեռացումը ֆուտբոլային գործունեությունից և դեկտեմբերի 17-ին կարող է հրապարակավ ցույց տալ դա, գրում է «Marca»-ն։

«Բարսելոնայի» տրամադրվածությունը պայմանավորված է ՖԻՖԱ-ի կողմից ակումբի նկատմամբ կիրառված պատժամիջոցներով, որի պատճառով կատալոնացիները երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում իրավունք չունեն ֆուտբոլիստներ ձեռք բերելու։ «Բարսելոնան» պատժվել էր անչափահաս ֆուտբոլիստների հետ պայմանագրերում խախտումների համար։ Ակումբի ներկայացուցիչներն այդ պատիժն անարդարացի են համարում։

Բացի այդ, ՖԻՖԱ-ն թույլ չէր տվել վնասվածք ստացած Ռաֆինյա Ալկանտարայի փոխարեն հայտավորելու Արդա Թուրանին։ Այդ պատճառով էլ, եթե Բլատերը ներկա գտնվի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումից առաջ կայանալիք պաշտոնական ճաշկերույթին, ապա իսպանական գրանդի ներկայացուցիչները կարող են որպես բողոքի նշան չներկայանալ ճաշին, որին մասնակցելու են երկու ակումբների և ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները։

Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում Ճապոնիայում «Բարսելոնան» հանդիպելու է չինական «Գունաչժոու Էվերգրանդի» հետ, իսկ մյուս կիսաեզրափակչում «Ռիվեր Փլեյթը» հանդիպելու է ճապոնական «Հիրոսիմայի» հետ։

Նախորդ հոդվածը‘«Marca». Գվարդիոլան որոշել է հեռանալ «Բավարիայից»’
Հաջորդ հոդվածը‘Բլատեր. «Մաքուր խղճով կարող եմ ներկայանալ ցանկացած դատարան»’