‘
«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու համար միմյանց հետ պայքարում են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ,- տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաեւ «Բարսելոնան», որի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անձամբ է մեկնել Թուրին խաղացողին տեսնելու համար:
Բացի այդ որպեսզի Պոգբան ավելի հեշտ հարմարվի թիմին, եւ «Բարսելոնան» կարողանա ֆուտբոլիստին ձեռք բերել «ՊՍԺ»-ից, «Չելսիից» եւ «Մանչեսթեր Յունայթեդից» ավելի շուտ, կապտանռնագույնները պատրաստ են ֆրանսիացուն գնել հիմա՝ Պոլին մեկ տարի ժամկետով վարձակալությամբ թողնելով «Յուվենտուսում»:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» մինչեւ 2016 թվականի ամառն իրավունք չունի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել:
Նշենք, որ Պոգբան ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում 33 հանդիպում է անցկացրել եւ 2 գոլի հեղինակ է դարձել:
‘