‘
Կատալոնական «Բարսելոնան» կշարունակի ելույթներն Իսպանիայի առաջնությունում և Իսպանիայի Գավաթում, նույնիսկ եթե Կատալոնիան որոշի դուրս գալ Իսպանիայի կազմից,- տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:
«Բարսելոնան» համարվում է կատալոնական ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ, որը չի պատրաստվում առանձնանալ Թագավորական Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Իսպանական լիգան նույնպես չի դիտարկում առաջնությունից «Բարսելոնայի» հեռացման տարբերակը:
Նմանատիպ զարգացումները կբերեին Իսպանիայի առաջնության հեռուստատեսային իրավունքների եկամուտների նվազմանը 30-40 %-ով:
‘