Իսպանիայի առաջնության առաջատար «Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է Խոսեպ Գվարդիոլային վերադարձնելու հնարավորությունը, եթե կատալոնացի մասնագետը հեռանա Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», հաղորդում է Goal.com-ը։
Կատալոնական ակումբում հետեւում են «Մանչեսթեր Սիթիին» ներկայացրած ֆինանսական խարդախության մեղադրանքների գործին։ Գվարդիոլան հայտարարել էր, որ եթե մանչեսթերյան ակումբը մեղավոր ճանաչվի, ինքը կհեռանա։
Գվարդիոլային հրավիրելու ցանկություն ունի նաեւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն։
Գվարդիոլան «Բարսելոնան» գլխավորել է 2008-2012 թվականներին՝ դառնալով Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր, Իսպանիայի եռակի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր եւ աշխարհի ակումբային առաջնություն։