‘«Բարսելոնան» հաղթահարեց «Մալագայի» արգելքը եւ կհանդիպի «Ռեալի» հետ’

578

Իսպանական «Մալագան» քիչ էր մնում անկատար թողնել սուպերկլասիկոների սիրահարների երազանքը. Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում տեսնել «Ռեալ» — «Բարսելոնա» դիմակայությունը:

Կատալոնացիների հետ առաջին խաղում «Մալագան» ոչ-ոքի՝ 2:2 էր խաղացել: Սեփական հարկի տակ Պելեգրինիի թիմը իսկական ճակատամարտ տվեց «Բարսային» եւ մինչեւ 76-րդ րոպեն հիանալի եւ դրամատիկ այս հանդիպման հաշիվը 2:2 էր: Սակայն կատալոնացիները արեցին իրենց գործը. Ինյեստան խփեց հաղթական գնդակը, իսկ Մեսին՝ ամրապնդեց հաշիվը. 2:4 եւ ընդամենը մեկ շաբաթ հետո, իսկ ավելի կոնկրետ՝ հունվարի 30-ին, Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կկայանա Սուպերկլասիկոյի առաջին հանդիպումը:

Իսպանիայի Գավաթ, Քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Մալագա» — «Բարսելոնա»` 2:4 (առաջին հանդիպում` 2:2)

Խոակին, 12, Սանտա Կրուզ, 68 — Պեդրո, 8, Պիկե, 49, Ինյեստա, 76, Մեսի, 80 


Malaga 2-4 Barcelona footyroom.com by Futbol2101

Նախորդ հոդվածը‘Օսկանյանի գործը մոտ օրերս կուղարկվի դատարան. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հայոց լեզվի շտեմարանից. Արիշ, ուրթ, գուպար, գուլ, գուռ’