‘«Բարսելոնան» հաղթեց «Ատլետիկին»(տեսանյութ)’

683

Շնորհիվ Նեյմարի երկու գոլերի, որոնք նա խփեց Մեսսիի փոխանցումից հետո, «Բարսելոնան» կարողացավ հաղթական արդյունք գրանցել «Ատլետիկի» հետ խաղում:

Իսպանական տուրի շաբաթоրյա ծրագիրը բացվեց հետաքրքիր ու տպավորիչ հակամարտությունով: Սկզբի համար հիշեցնենք, որ «Ատլետիկի» և «Բարսելոնայի» դիմակայությունը նույնպես դասվում է Էլ Կլասիկոյի շարքին:

Հարկ է նշել, որ  Բարսելոնայում այս оրերին նշվում էր Կատալոնիայի ազգային оրը, որը Իսպանիայից անկախանալու հանրաքվեի նախоրյակի համատեքստում հայրենասիրական զբացումների իսկական հրաբուխ էր արթնացրել Բարսելոնայում: Խաղից առաջ մարզադաշտի տրիբունայում կախված էր հսկայական թեմատիկ ցուցապաստառ, իսկ երկրպագուները ոչ թե ավանդական նռնակապտագույնների մեջ էին,  այլ ազգային դրոշի՝ դեղնակարմիր  գույների: Ազդային դրոշի գույններն ունեին նաև «Բարսելոնայի» ֆուտբոլիստները:

Այս ազգային-հայրենասիրական տրամադրությունները, ոգևորվածությունն էլ հավանաբար օգնեցին «Բարսելոնային» հաղթելու: Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով: Երկրորդ խաղակեսում Լուիս Էնրիկեի սաները կարողացան 2 անպատասխան գնդակ ուղարկել հյուրերի դարպասը: Լեոնել Մեսսիի գեղեցիկ փոխանցումներից հետո «Կապտանռնագույնների» կազմում դուբլ հեղինակեց Նեյմարը:

Ավելացնենք, որ «Բարսելոնան» այս պահին 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

 

ԲԱՐՍԵԼՈՆԱԱՏԼԵՏԻԿ

2-0 (0-0)

MC

 

1-0՝ Նեյմար 79՛, 2-0՝ Նեյմար 84՛

 

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 2.Մարտին Մոնտոյա, 14.Խավյեր Մասկերանո (3.Խերարդ Պիկե, 46), 18.Խորդի Ալբա, 24.Ժերեմի Մատյո, 4.Իվան Ռակիտիչ, 5.Սերխիո Բուսկետս, 8.Անդրես Ինյեստա, 7.Պեդրո Ռոդրիգես (29.Սանդրո Ռամիրես, 78), 10.Լիոնել Մեսսի, 31.Մունիր Էլ Հադադի (11.Նեյմար, 63)

ԱՏԼԵՏԻԿ. 1.Գորկա Իրաիսոս, 4.Էմերիկ Լապորտ, 24.Միկել Բալենսյագա, 7.Բենյատ Էտչեբերյա (29.Ունայ Լոպես, 63), 8.Անդեր Իտուրասպե, 10.Օսկար դե Մարկոս, 14.Մարկել Սուսաետա (11.Իբայ Գոմես, 63), 17.Միկել Ռիկո (21.Բորխա Վիգեյրա, 83), 18.Կառլոս Գուռպեգի, 19.Իկեր Մունյաին, 20.Արից Ադուրիս

 

Զգուշացում՝ Սերխիո Բուսկետս 62՛ (Բ), Արից Ադուրիս 30՛ (Ա) ;Մրցավար՝ Դավիթ Ֆերնանդես Բորբալան 

 

61

ԳՆԴԱԿԻ %

39

15 (8)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

3 (2)

12

ՏՈՒԳԱՆՔ

10

5

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

1

5

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘Կագավայի վերադարձը նշանավորվում է «Բորուսիայի» հաղթանակով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ատլետիկոն» հաղթեց «Ռեալին»(տեսանյութ)’