‘«Բարսելոնան» հաղթեց «Էլչեին»(տեսանյութ)’

1225

Լուիս Էնրիկեի թիմը հաջող մեկնարկեց Իսպանիայի առաջնությունում՝ ջախջախելով «Էլչեին»

Առաջնության նախաշեմին Լուիս Էնրիկեն հարձակման գծում բախվեց լուրջ կադրային խնդիրների հետ: Կատալոնացիների մարզիչը ստիպված եղավ առաջ մղել իր հետ «Սելտա»-ից բերած Ռաֆինյային և «Բարսելոնա»-ի երրորդ թիմի ֆուտբոլիստ, տասնութամյա Մունիրին:

Բնականաբար, հանդիպումն անցավ տանտերերի մեծ առավելությամբ: «Բարսելոնան»  անընդհատ գրոհում էր և հարվածներ կատարում դարպասին: Այնուհանդերձ, «Կամպ Նոու» մարզադաշտում գոլ գրանցվեց միայն առաջին խաղակեսի վերջին րոպեներին:   

Լեո Մեսսին անցնելով երեք հակառակորդ ֆուտբոլիստներից, դուրս եկավ տուգանային հրապարակ և հստակ հարվածով գնդակն ուղարկեց դարպասի անկյունը: Դարպասապահին մնում էր միայն գնդակն հանել դարպասից:

Մի քանի րոպե անց Ռոդրիգեսի հետ կոպիտ խաղի պատճառով դաշտից հեռացվեց Մասկերանոն, և կատալոնացիները մնացին տասը հոգով: Այս հանգամանքը  մի փոքր հուսադրեց «Էլչեի» ֆուտբոլիստներին, սակայն կարճ ժամանակով: Դրանից հետո, ընդամենը 4 րոպե անց երիտասարդ ու շատ շնորհալի ֆուտբոլիստ Մունիրը  կրկնապատկեց հաշիվը:

Երկրորդ խաղակեսը նույնպես սկսվեց կատալոնական թիմի բացահայտ առավելությամբ: 63-րդ րոպեին իր վարպետությամբ կրկին աչքի ընկավ Մեսսին, ով վարպետորեն մի քանի հակառակորդների խաբս տալով, շատ գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց դարպասը և դուբլ ձևակերպեց:

Այսպիսով, «Բարսելոնան» իր հաշվին է գրանցում առաջին երեք միավորը և  մեկ խաղով զրկվում Մասկերանոյից, ով ստացած կարմիր քարտի պատճառով բաց կթողնի երկրորդ հանդիպումը:

 

ԲԱՐՍԵԼՈՆԱԷԼՉԵ

3-0 (1-0)

MC

 

1-0՝ Լիոնել Մեսսի 42՛, 2-0՝ Մունիր Էլ Հադադի 46՛, 3-0՝ Լիոնել Մեսսի 62՛

 

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 18.Խորդի Ալբա, 22.Դանի Ալվես, 24.Ժերեմի Մատյե, 4.Իվան Ռակիտիչ, 5.Սերխիո Բուսկետս, 8.Անդրես Ինյեստա (20.Սերխիո Ռոբերտո, 78), 12.Ռաֆինյա (15.Մարկ Բարտրա, 46), 14.Խավյեր Մասկերանո, 10.Լիոնել Մեսսի, 31.Մունիր Էլ Հադադի (7.Պեդրո Ռոդրիգես, 67)

ԷԼՉԵ. 25.Պշեմիսլավ Տիտոն, 2.Դամիան Սուարես, 4.Դավիթ Լոմբան, 14.Խոսե Անխել (19.Ալվարո Խիմենես, 54), 18.Սերխիո Պելեգրին, 21.Էդու Ալբակար, 6.Պեդրո Մոսկերա, 11.Գարի Ռոդրիգես, 24.Մարիո Պասալիչ (8.Ադրիան Գոնսալես, 81), 10.Ֆեռան Կոռոմինաս (20.Ֆեյսալ Ֆաժր, 66), 22.Ժոնաթաս

 

Հեռացում՝ Խավյեր Մասկերանո 44՛ (Բ) ; Զգուշացում՝ Մարիո Պասալիչ 55՛ (Է) ; Մրցավար՝ Ֆերնանդո Տեյշեյրա Վիտյենես 

 

72

ԳՆԴԱԿԻ %

28

11 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

3 (0)

11

ՏՈՒԳԱՆՔ

13

3

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

0

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանի երդմնակալությանը, հավանաբար, կմասնակցի Էդ. Նալբանդյանը. Սերժ Սարգսյան’