‘«Բարսելոնան» հաղթեց, իսկ դարպասապահը սենդվիչի հարված ստացավ’

622

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բարսելոնան» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Ալավեսին»

Կատալոնացիների կազմում գոլերի հեղինակ դարձան Վիլյան (40), Ինյեստան (51), Ֆաբրեգասը (88): 

Հանդիպման 51-րդ րոպեին մրցավար Տեյշեյրա Վիտենեսը դադարեցրեց հանդիպումը, քանի որ տրիբունայից նետած իրը դիպել էր «Բարսելոնայի» դարպասապահ Պինտոյին եւ վնասել գլուխը, տեղեկացնում է AS-ը:

Հանդիպումը շարունակվեց, երբ ռադիոյով երկրպագուներին զգուշացրեցին, որ կրկնվելու դեպքում խաղը կհետաձգվի: Ինչպես պարզվել է, Պինտոյի գլխին դիպած իրը սենդվիչ է եղել, ինչի մասին խաղից հետո մրցավարը արձանագրություն է կազմել՝ նշելով, որ Պինտոն «ստացել է գլխի վնասվածք հետագա արյունահոսությամբ»:

Նշենք, որ պատասխան հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին, Բարսելոնայի «Նոու Կամպ» մարզադաշտում:


Նախորդ հոդվածը‘Առաջարկվում է Աստանայի վրա հսկայական թափանցիկ գմբեթ կառուցել ‘
Հաջորդ հոդվածը‘Հացադուլ հայտարարած Յուլյա Տիմոշենկոյին կարող են ստիպողաբար կերակրել ‘