‘«Բարսելոնան» հաղթեց ՊՍԺ-ին, «Այաքսը» կխաղա Եվրոպայի լիգայում(տեսանյութ)’

687

Կատալոնական «Բարսելոնան» առաջին տեղով ավարտեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլը: Վերջին՝ 6-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց ֆրանսիական ՊՍԺ-ին և հաղթեց 3:1 հաշվով:  ՊՍԺ-ն խմբում առաջին տեղը կգրավեր նույնիսկ ոչ ոքիի դեպքում, սակայն չպահպանեց հաղթական հաշիվը:

Կատալոնացիները հսկայական առավելություն ունեին մեկնարկից, բայց չէին կարողանում ստեղծել իրական գոլային պահեր, իսկ հյուրերն օգտվեցին իրենց առաջին իսկ հնարավորությունից: 15-րդ րոպեին «Բարսելոնայի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բացեց հաշիվը, սակայն ՊՍԺ-ի ուրախությունը երկար չտևեց: 4 րոպե անց Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկու Լիոնել Մեսին 75-րդ գոլը խփեց այս մրցաշարում՝ հավասարեցնելով հաշիվը: Առաջին խաղակեսում փարիզեցիները կորցրին մի քանի գոլային պահեր, իսկ վերջանամասում նաև գոլ բաց թողեցին: Գեղեցիկ հարվածով դաշտի տերերին առաջ մղեց բրազիլացի Նեյմարը:

Ընդմիջումից հետո «Բարսելոնան» խփեց նաև երրորդ գոլը՝ տանելով կամային հաղթանակ: Խաղի վերջակետը 77-րդ րոպեին դրեց ուրուգվայցի Լուիս Սուարեսը:

 

ԲԱՐՍԵԼՈՆԱՊՍԺ

3-1 (2-1)

MC

 

0-1՝ Զլատան Իբրահիմովիչ 15՛, 1-1՝ Լիոնել Մեսսի 19՛, 2-1՝ Նեյմար 42՛, 3-1՝ Լուիս Սուարես 77՛

 

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 1.Մարկ-Անդրե տեր Շտեգեն, 3.Խերարդ Պիկե, 14.Խավյեր Մասկերանո, 15.Մարկ Բարտրա (21.Ադրիանո, 90), 24.Ժերեմի Մատյո, 5.Սերխիո Բուսկետս, 8.Անդրես Ինյեստա (6.Չավի, 73), 7.Պեդրո Ռոդրիգես (4.Իվան Ռակիտիչ, 68), 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար

ՊՍԺ. 30.Սալվատորե Սիրիգու, 2.Տիագու Սիլվա, 17.Մաքսվել, 23.Գրեգորի Վան դեր Վիլ, 32.Դավիդ Լուիզ, 7.Լուկաս, 8.Տիագու Մոտտա, 14.Բլեզ Մատուիդի (22.Էսեկիել Լավեսի, 75), 24.Մարկո Վերատի (27.Խավյեր Պաստորե, 62), 9.Էդինսոն Կավանի, 10.Զլատան Իբրահիմովիչ

 

Զգուշացում՝ Էդինսոն Կավանի 57՛ (Պ)
Մրցավար՝ Մարտին Ատկինսոն (Անգլիա)

 

59

ԳՆԴԱԿԻ %

41

12 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

10 (3)

12

ՏՈՒԳԱՆՔ

12

3

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

F խմբի մյուս խաղում «Այաքսն» Ամստերդամում 4:0 հաշվով հաղթեց կիպրոսյան ԱՊՕԷԼ-ին և երրորդ տեղով նվաճեց Եվրոպայի լիգայի ուղեգիր:

H խմբում փլեյ-օֆֆի ուղեգիր ապահոված «Պորտուն» ու Դոնեցկի «Շախտյորը» հանդիպեցին Պորտուգալիայում, որտեղ գրանցվեց 1:1 հաշիվը: Պորտուգալացիները խմբում գրավեցին առաջին տեղը, «Շախտյորը»՝ երկրորդ, իսկ երրորդ տեղով Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճեց Բիլբաոյի «Ատլետիկը», որը վերջին տուրում տանը 2:0 հաշվով պարտության մատնեց բելառուսական ԲԱՏԷ-ին:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին» 1/8 եզրափակչում է, այլ արդյունքներ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները’