‘
Կատալոնական «Բարսելոնա» ակումբի աշխատակիցները հանդիպել են ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Նեյմարի ներկայացուցիչներին։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Catalunya Radio-ին, գրում է, որ 2018 թվականին ակումբի աշխատակիցները հանդիպել են բրազիլացու գործակալ Պինի Զախավի և նրա ընկեր Ալվարո Կոստոյի հետ ֆուտբոլիստի հարցով։
Նեյմարը «Բարսայից» ֆրանսիական ակումբ էր տեղափոխվել 2017 թ. ամռանը։ Դրանից անմիապես հետո լուրեր էին տարածվել, որ ֆուտբոլիստը դժգոհ է ընթացիկ վիճակից և ցանկանում է վերադառնալ Իսպանիա։
‘