‘
Ստեղծելով բազմաթիվ վտանգավոր պահեր՝ Լուիս էնրիկեի թիմը տոնեց հերթական հաղթանակը:
Իհարկե,այս հանդիպման միակ ֆավորիտը «Բարսելոնան» էր:
Առաջին խաղակեսի 35-րդ րոպեին «նռնակապտագույններն» արդեն առաջ անցան: Պիկեն գնդակը փոխանցեց Մեսսին, ով էլ գրավեց դարպասը: Ուղիղ մեկ րոպե հետո աչքի ընկավ Նեյմարը, ով տուգանային հրապարակում գնդակը ստանալով Մունիրից, ճշգրիտ հարվածով այն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը: Ի դեպ, այսքանով այս հանդիպումը կարելի էր ավարտված համարել:.
Ընդմիջումից հետո գրեթե ոչինչ չփոխվեց: Ավելի ճիշտ, տանտերերի խաղում ամեն ինչ մնաց նույնը, իսկ «Բարսելոնա»-ի խաղացողները կարող էին ամբողջովին ոչնչացնել հակառակորդին: Եթե առաջին խաղակեսում հյուրերը ստեղծեցին մի քանի գոլային պահեր, ապա երկրորդում դրանք կրկնակի էին: Պետք է նշել, որ Խեմեսի խաղացողները բավական կոշտ ֆուտբոլ էին ցուցադրում, որ վառ ապացույցն էլ դարձան երկու կարմիր քարտերը:
Այս հանդիպման գլխավոր հակահերոսը, եթե կարելի է այդպես անվանել, դարձավ Մեսսին, որը չկարողացավ իրացնել նվազագույնը 5 վտանգավոր պահ:.
«Ռայո Վալկանոն» ևս մեկ անգամ ապացուցեց, որ իրենց համար դեռ շատ շուտ է մրցակել այնպիսի մի թիմի հետ, ինչպիսին «Բարսելոնան» է: Այս հաղթանակից հետո կատալոնացիները կրկին բարձրացան առաջին հորիզոնական:
ՌԱՅՈ Վ. – ԲԱՐՍԵԼՈՆԱ |
0-2 (0-2) |
0-1՝ Լիոնել Մեսսի 35՛, 0-2՝ Նեյմար 36՛ |
ՌԱՅՈ Վ.. 25.Tono, 2.Տիտո, 14.Էմիլիանո Ինսուա, 15.Աբդուլայե Բա (9.Մանուշու, 46), 20.Խորխե Մորսիլյո, 8.Ռաուլ Բաենա, 10.Ռոբերտո Տրաշորաս (21.Յոզաբեդ, 74), 12.Գաել Կակուտա, 19.Լեո Բապտիստան, 22.Լիկա (16.Խավյեր Ակինո, 46), 23.Ալբերտո Բուենո |
ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 3.Խերարդ Պիկե, 15.Մարկ Բարտրա, 22.Դանի Ալվես, 24.Ժերեմի Մատյո, 5.Սերխիո Բուսկետս, 6.Չավի, 8.Անդրես Ինյեստա (4.Իվան Ռակիտիչ, 69), 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար (29.Սանդրո Ռամիրես, 80), 31.Մունիր Էլ Հադադի (7.Պեդրո Ռոդրիգես, 59) |
Զգուշացում՝ Աբդուլայե Բա 18՛ (Ռ), Ռոբերտո Տրաշորաս 33՛ (Ռ), Խորխե Մորսիլյո 37՛ (Ռ), Խավյեր Ակինո 63՛ (Ռ), Չավի 10՛ (Բ), Խերարդ Պիկե 72՛ (Բ) |
41 |
ԳՆԴԱԿԻ % |
59 |
14 (4) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
18 (7) |
19 |
ՏՈՒԳԱՆՔ |
7 |
6 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
7 |
3 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
6 |
‘