«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հրաժարվել է հարձակվող Լիոնել Մեսսիին թիմ վերադարձնելու մտքից, հայտնում է El Nacional-ը:
Այս որոշման հիմնական պատճառը խաղացողի տարիքն է։ Պոտենցիալ տեղափոխության պահին Լիոնել Մեսսին կդառնա 36 տարեկան։
Արգենտինացու գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը:
Մեսսին եղել է «Բարսելոնայի» խաղացող 2004-ից 2021 թվականներին: Ակումբի կազմում արգենտինացին 10 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, 8 անգամ նվաճել Սուպերգավաթը, 7 անգամ նվաճել երկրի գավաթը։ Հարձակվողը նաև 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան և 3 անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։