‘
«Բարսելոնան» մտադիր է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը բաժանվել յոթ խաղացողից, ներառյալ՝ Անդրե Գոմեշից։
Diario AS-ի տեղեկություններով Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը միացել է Արդա Տուրանին ու Ռաֆինյային, ովքեր դրվել են վաճառքի։ Հաղորդվում է, որ Մառլոն Սանթոսը մտադիր է վարձավճարով միանալ «Նիցային»։ Ակումբից կհեռանա 2 պաշտպան՝ Թոմաս Վերմալենը և Դուգլասը, ինչպես նաև հարձակվող Մունիր Էլ Խադադին։
Այս 7 խաղացողներից ոչ մեկը չի մտնում նոր գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի ծրագրերում։ Նրանց վաճառքը ֆինանսապես կօգնի ակումբին հետագա գնումների հարցում։ «Բարսայի» հիմնական նպատակը արգենտինացի Անխել դի Մարիան է և բրազիլացի Ֆիլիպե Կոուտինյոն։
‘