‘«Բարսելոնան» հրապարակեց Միլան մեկնող կազմը. Չավին վերադարձել է, Վիլյան չի մասնակցի’

617

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հրապարակել է խաղացողների ցանկը, որոնք կմեկնեն Իտալիա՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Միլանի» հետ առաջին հանդիպմանը մասնակցելու համար: Հանդիպմանը կարող է մասնակցել Չավին, որը ամբողջովին ապաքինվել է վնասվածքից: Փոխարենը հայտացուցակում չի ընդգրկվել Դավիդ Վիլյան, որը երիկամների հետ կապված խնդիրներ ունի:

Ցանկում ընդգրկվել են հետեւյալ ֆուտբոլիստները՝ Վալդես, Պինտո, Օյեր, Ալվեշ, Պիկե, Ֆաբրեգաս, Պույոլ, Չավի, Ինյեստա, Սանչես, Տիագու, Մասկերանո, Բարտրա, Բուսկետս, Պեդրո, Ալբա, Մոնտոյա, Մեսի, Սոնգ եւ Տելյո:

Հիշեցնենք, որ «Միլան» — «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 20-ին, Երեւանի ժամանակով 23:45-ին:

Նախորդ հոդվածը‘Գայանե Ղազարյան. Բոլոր թեկնածուներն ապահովեցին լազաթ ընտրություններ’
Հաջորդ հոդվածը‘1/32-ում կուտակումներ կան, իսկ վստահված անձ ունեն միայն 3 թեկնածու ‘