«Բարսելոնան» «Մանչեսթեր Սիթիին» պարտք է 52 միլիոն եվրո

211

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» պարտք է 52 միլիոն եվրո, հաղորդում է Catalunya Radio-ն։

Կատալոնական ակումբը 2022թ․ հունվարին «Մանչեսթեր Սիթիից» 55 միլիոն եվրոյով ձեռք էր բերել 22-ամյա իսպանացի կիսապաշտպան Ֆերան Տորեսին, սակայն այդ ժամանակ վճարել է ընդամենը 3 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Ֆերան Տորեսը իսպանացի Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 7 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Նախորդ հոդվածը«Աթլետիկը» պարտության մատնեց «Ալմերիային» եւ հավասարվեց «Բարսելոնային» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԿրամնիկ․ Վստահ եմ, որ Կարլսենը դեռ կմասնակցի տիտղոսի համար պայքարին