‘
«Բարսելոնան» մերժել է Լոնդոնի «Արսենալի»՝ ֆուտբոլիստներին փոխանակելու առաջարկը: Այս մասին հայտնում է իսպանական մամուլը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «զինագործները» հետաքրքրված են «կապտանռնագույնների» վինգեր Ուսման Դեմբելեի ծառայություններով, որին ստանալու համար կատալոնական ակումբին էին առաջարկում թիմի կիսապաշտպան Աարոն Ռեմզիին։ Սակայն «Բարսելոնան» մերժել է անգլիացիների առաջարկը, հաղորդվում է, որ նոր մրցաշրջանում ֆրանսիացուն դիտարկում են որպես հիմնական կազմի խաղացող։
‘