‘
«Միլանի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ խաղում «Բարսելոնան» պատրաստվում է մեկնարկային կազմում ընդգրկել իր ակադեմիայի 10 խաղացողի, հայտնում է Mundo Deportivo-ն:
Սպասվում է, որ կատալոնյան ակումբի միակ խաղացողը, որը մեկնարկային կազմում չի ներայացնի թիմի դպրոցը, բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշն է:
Marca-ն նշում է, որ Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում «Բարսան» խաղադաշտ դուրս կգա հետեւյալ կազմով. Վալդես, Դանի Ալվեշ, Պիկե, Պույոլ, Ալբա, Չավի, Բուսկետս, Ֆաբրեգաս, Պեդրո, Մեսի, Ինյեստա:
Հիշեցնենք, որ «Միլան» — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր, Երեւանի ժամանակով 23:45-ին:
‘