«Բարսելոնան մտադիր է հաջորդ ամռանը վերադարձնել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին։ 35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Հունվարին կատալոնական ակումբի ղեկավարությունը պաշտոնապես բանակցություններ կսկսի Մեսիի հետ, հաղորդում է Mundo Deportivo-ն։ «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է աշխատել նախկին թիմակցի հետ։
«Բարսելոնայում» վստահ են, որ Մեսին կհամաձայնի աշխատավարձի նվազման եւ չի պահանջի մշտական տեղ մեկնարկային կազմում։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի հետ մասնակցել է 11 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։