Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» մտադիր է վերադարձնել Մադրիդի «Աթլետիկոյից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 35-ամյա ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, եթե չկարողանա գնել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 33-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն, հաղորդում է Sport.es-ը։
Կատալոնական ակումբը Լուիս Սուարեսին խնդրել է դեռ այլ ակումբի հետ պայմանագիր չկնքել։ Լուիս Սուարեսը «Բարսելոնայում» հանդես է եկել 2014-2020 թվականներին։ Նրա ծառայություններով հետաքրքրված են իսպանական «Սեւիլիան» ու «Վիլյառեալը», արգենտինական «Ռիվեր Փլեյթը»։
«Բավարիան» հրաժարվել է 35 միլիոն եվրոյով վաճառել Լեւանդովսկուն «Բարսելոնային»՝ պահանջելով 40 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։