«Բարսելոնան» նոր տիտղոսային հովանավորի փնտրտուքների մեջ է

51

«Բարսելոնան» ցանկանում է նոր տիտղոսային հովանավորի հետ գործարքի արդյունքում ավելի շատ գումար վաստակել, քան ճապոնական Rakuten-ի հետ գործող պայմանագրով է՝ հաղորդում է Mundo Deportivo-ն։

«Բարսելոնայի» տնտեսական հարցերով փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն մեկնաբանել է նոր տիտղոսային հովանավորի փնփրտուքների մասին տեղեկությունը։

«Մենք չենք նայում պայմանագրի ներկայիս արժեքին, այլ նայում ենք նախքան համավարակը։ Պարզ է, որ այն պետք է ավելին լինի։

Բոլոր այն ընկերությունները, որոնք ցանկանում են մարզաշապիկին իրենց բրենդի անունը լինի, պետք է վճարեն։ Դա մեզ կօգնի արագորեն շտկել ակումբի ֆինանսական վիճակը»,- ասել է նա։

«Բարսելոնայի» ու Rakuten-ի պայմանագիրը գործում է 2017 թվականից։ Պայմանագիրը նախատեսված է 4 տարով։

Նախորդ հոդվածըՏիբո Կուրտուա․ ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն դեմ են Սուպերլիգայի ստեղծմանը, բայց իրենք ճիշտ նույն բանն են անում
Հաջորդ հոդվածըՉեն ճանաչում, բայց բանակցում են