‘«Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթեց ԱՊОԵԼ-ին(տեսանյութ)’

679

Կատալոնական ակումբը հաղթեց Կիպրոսի չեմպիոնին՝ շնորհիվ Ժերար Պիկեի խփած միակ գոլի:
 
«Բարսելոնա»-ԱՊOԵԼ հակամարտությունում ոչ ոք հատուկ ինտրիգի չէր սպասում: Ամեն դեպքում, համաշխարհային գրանդ ակումբը և Կիպրոսի չեմպիոնը  ուղղակի անհամեմատելի մեծություններ են: Տանտերերի հաղթանակում ոչ մի կասկած չկար, ուղղակի հետաքրքրությունը խփված գոլերի քանակի մեջ էր

Ի դեպ, պարզվեց, որ ԱՊОԵԼ-ը այնքան էլ հեշտ հակառակորդ չէ, ինչպես թվում էր առաջին հայացքից: Կիպրոսի չեմպոնները ոչ մի կերպ չէին ուզում պարտվել իրենց հանրահայտ հակառակորդին՝ փորձելով արժանապատիվ մարտ մղել: Բնականաբար, հյուրերը նույնիսկ չէին փորձում պայքարել նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելու և գնդակը վերահսկելու համար:  Դոնիսը իր սաներին հանձնարարել էր գործել շատ հավաք և կազմակերպված՝ կենտրոնանալով պաշտպանության վրա: Եվ երկար ժամանակ տանտերերին չէր հաջողվում ճեղքել հակառակորդի ամուր պաշտպանությունը:

Միակ գոլն առաջին խաղակեսում խփեց իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն:

Հետաքրքիր է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ իսպանական Պրիմերայի նախորդ տուրի խաղի համեմատ կատալոնական ակումբի մեկնարկային կազմում կատարել էր 9 փոփոխություն:

Այսպիսով, կատալոնական «Բարսելոնան», Չեմպիոնների լիգայի խմբային առաջին փուլում, նվազագույն հաշվով հաղթելով կիպրոսյան ԱՊՕԷԼ-ին, տարավ չորրորդ անընդմեջ «չոր» հաշվով հաղթանակն այս մրցաշրջանում:

«Բարսելոնան» առաջին անգամ է մրցաշրջանում մեկնարկում այդպիսի ցուցանիշով՝ 4 հաղթանակով ու առանց բաց թողած գոլի: Նախորդ 3 խաղերում կատալոնացիները Պրիմերայում հաղթել էին «Էլչեին» (3:0), «Վիլյառեալին» (1:0) եւ «Աթլետիկին» (2:0):

Նախորդ անգամ «Բարսելոնան» մրցաշրջանում 4 անընդմեջ «չոր» խաղերով մեկնարկել էր 1968-ին: Այս մասին տեղեկացնում է  MisterChip-ը:

1-0՝ Խերարդ Պիկե 28՛

 

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 1.Մարկ-Անդրե տեր Շտեգեն, 3.Խերարդ Պիկե, 15.Մարկ Բարտրա, 21.Ադրիանո, 22.Դանի Ալվես, 6.Չավի (8.Անդրես Ինյեստա, 61), 20.Սերխիո Ռոբերտո (12.Ռաֆինյա, 79), 26.Սերխի Սամպեր, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար, 31.Մունիր Էլ Հադադի (29.Սանդրո Ռամիրես, 68)

ԱՊՕԵԼ. 78.Ուրկո Պարդո, 3.Ժոաու Գիլյերմե, 5.Կառլաու, 15.Մարիոս Անտոնիադես, 28.Մարիո Սերժիու, 8.Տյագու Գոմեշ (21.Գուստավո Մանդուկա, 61), 16.Վինիսիուս, 26.Նունու Մորաիշ, 30.Տոմաս Դե Վինսենտի (10.Կոնստանտինոս Խարալամբիդես, 79), 9.Կիլիան Շերիդան (79.Ռաֆիկ Ջեբուր, 75), 46.Ստատիս Ալոնեֆտիս

 

Զգուշացում՝ Վինիսիուս 11՛ (Ա), Մարիոս Անտոնիադես 27՛ (Ա) ;Մրցավար՝ Դենիզ Այտեկին (Գերմանիա)

 

67

ԳՆԴԱԿԻ %

33

17 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

4 (1)

15

ՏՈՒԳԱՆՔ

12

8

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

Նախորդ հոդվածը‘Բնապահպանության նախարարությունը բնությունը գայլերից «մաքրողներին» կպարգեւատրի’
Հաջորդ հոդվածը‘Դիվանագիտական ծառայության մարմինները 3 ամսում 217 մլն դրամ նվեր են ստացել’