‘«Բարսելոնան» ոչ-ոքի է խաղում «Վալենսիայի» հետ (տեսանյութ)’

253

Ավարտվեցին ֆուտբոլի եվրոպական մի շարք ազգային առաջնությունների հերթական տուրերը: Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը՝ «Վալենսիա»-«Բարսելոնա» մրցավեճն էր: Վալենսիան» բավականին լավ խաղ ցուցադրեց՝ բազմաթիվ վտանգավոր պահեր ստեղծելով մրցակցի դարպասի մոտ։ Հետ չէր մնում նաև «Բարսելոնան», որն ուներ տարածքային մեծ առավելություն, սակայն հարվածների գործը հազվադեպ էր հասնում։

Առաջին խաղակեսում հաշիվը բացեցին «Վալենսիայի» ֆուտբոլիստները։ Աչքի ընկավ Էվեր Բանեգան (33ր.)։ Կատալոնացիները գոլը երկար սպասեցնել չտվեց. 11-մետրանոցից հաշիվը հավասարեցրեց Լիոնել Մեսսին։

Երկրորդ խաղակեսը նույնպես անցավ փոխադարձ գրոհներով, սակայն գոլերի դրանք չվերածվեցին։

Տուրի մյուս հանդիպումներում՝ «Վալյադոլիդը» և «Ատլետիկը» խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2-2 հաշվով: Խաղաղ ելքով ավարտվեցին նաև«Մալագա»-«Սարագոսա» (1-1) հանդիպումը:

«Օսասունան» տանը նվազագույն հաշվով առավելության հասավ «Սելթայի», իսկ «Գրանադան» ` «Ռեալի» նկատմամբ: Նույն հաշվով «Ատլետիկոն» զիջեց «Բետիսին»: «Խետաֆեն» 3-1 հաշվով պարտության մատնեց «Դեպորտիվոին»: «Էսպանիոլը» սեփական հարկի տակ երեք գնդակ ուղարկեց «Լեւանտեի» դարպասը` սեփականն ընդունելով երկուսը: «Սեւիլիան» հաղթեց «Ռայո Վալենկանոին» 2-1 հաշվով: «Ռեալ Սոսյեդատն» էլ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Մալյորկայի» դարպասը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բարսելոնան» 59 միավորով: Նրանից  9 միավորով ետ է մնում «Աթլետիկոն», իսկ եռյակը եզրափակող «Ռեալը» ունի 46 միավոր:


Valencia 1-0 Barcelona 03.02.2013 ourmatch.net by ourmatch
Valencia 1-1 Barcelona 03.02.2013 ourmatch.net by ourmatch

Նախորդ հոդվածը’10 ավտոմեքենա դուրս է բերվել արգելափակումից’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալի» ճգնաժամը «Բարսելոնայի» վրա էլ է ազդում. Տեսանյութ’