‘
«Բարսելոնան» պատրաստվում է բարձրացնել հարձակվող Լուիս Սուարեսի աշխատավարձը, որպեսզի այն հավասարվի Նեյմարի աշխատավարձին։ Ինչպես հաղորդում է A Bola-ն, Կապտանռնագույնների ղեկավարությունն արդեն սկսել է բանակցել ուրուգվայցի ֆուտբոլիստի հետ։
Ավելի վաղ Նեյմարը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, ըստ որի նրա տարեկան աշխատավարձը կազմեց 15 մլն եվրո։ Նույնպիսի պայմաններ են ուզում կատալոնացիներն առաջարկել Սուարեսին։ Ամենաշատ վարձատրվող խաղացողը Լեո Մեսսին է, որ ամսեկան ստանում է 2,1 մլն եվրո։
‘