«Բարսելոնան» ուժեղ էր «Վիլյառեալից» (տեսանյութ)

344

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Վիլյառեալի» հետ։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։ Միակ գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Պեդրի։ Նրան գոլային փոխանցում կատարեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Բարսելոնան» 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն Մադրիդի «Ռեալից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Վիլյառելը» 8-րդն է՝  31 միավոր;

Իսպանիաի առաջնություն, 21-րդ տուր

«Վիլյառեալ» — «Բարսելոնա»՝ 0:1 (տեսանյութ)

Պեդրի, 18

Նախորդ հոդվածը«Ռեալը» 5-րդ անգամ նվաճեց աշխարհի ակումբային գավաթը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԳվարդիոլան ԱՊԼ-ի նոր ռեկորդ է գրանցել