Հնարավոր է՝ «Բարսելոնան» ու «Ատլետիկոն» ֆուտբոլիստների փոխանակում կատարեն՝ գրում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը հետաքրքրված է Սաուլ Նիգեսի ծառայություններով: Իսպանացի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Բարսելոնայի» ճամբար: «Ատլետիկոն» իր հերթին հետաքրքրված է թիմի նախկին առաջատար Անտուան Գրիզմանի վերադարձով: Աղբյուրի գնահատմամբ՝ փոխանակության գործարքն իրատեսական է:
Նշվում է, որ կողմերն արդեն բանակցություններ են վարում հնարավոր գործարքի վերաբերյալ:
«Ատլետիկոն», սակայն, պատրաստ չէ բաց թողնել Սաուլին միայն փոխանակությամբ: «Հնդկացիները» նրա տրանսֆերի համար պահանջում են ևս 20 միլիոն եվրո: