«Բարսելոնան» Չավիին հեռացնելու հարց չի քննարկում

489

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Չավիին պաշտոնանկ անելու հարց չի քննարկում, հաղորդում է COPE-ը։ Չավին առայժն անձեռնմխելի է, թեեւ թիմը չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը։

«Բարսելոնան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում «Բարսելոնան» տանը 0:3 հաշվով պարտվել էր Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։ Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» 4:0 հաշվով պարտության էր մատնել չեխական «Վիկտորիային» եւ նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիրը։

Չավին 2021 թվականից է գլխավորում «Բարսելոնան»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիսին։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը Ուկրաինային 275 մլն դոլար ռազմական օգնության նոր փաթեթ կտարամադրի
Հաջորդ հոդվածըԲազել․ Աշխարհի առաջին ռակետ Ալկարասը դուրս եկավ քառորդ եզրափակիչ