‘
Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Վերմալենը «Բարսելոնա» տեղափոխությունից հետո թեև ոչ մի օգուտ չի տվել այդ թիմին, այնուհանդերձ, կարող է օգուտ բերել «զինագործներին»։
Ինչպես պարզվել է, Վերմալենի տեղափոխության պայմանագրում ներառված է եղել հատուկ կետ, որի համաձայն՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու դեպքում «Բարսելոնան» «Արսենալին» 3 միլիոն ֆունտ բոնուս կվճարի: Այս մասին գրում է «The Telegraph»-ը։
Հիշեցնենք, որ բելգիացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով կատալոնական ակումբի կազմում որևէ խաղի չի մասնակցել։ Նշվում է, որ Վերմալենի տրանսֆերը «Բարսելոնային» արժեցել է 15 մլն ֆունտ` առանց հավելավճարների։
‘