Իտալիայի չեմպիոն «Միլանից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած Ֆրանկ Կեսիեն միացել է «Բարսելոնային»։
Կոտ դ’Իվուարի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանը կատալոնական ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Հրաժարագինը սահմանվել է կես միլիարդ եվրո, հաղորդում է «Բարսելոնայի» կայքը։
Ֆրանկ Կեսիեի պաշտոնական շնորհանդեսը «Բարսելոնայում» տեղի կունենա հուլիսի 6-ին։