«Բարսելոնան» պատրաստվում է վաճառել «Կամպ Նոու» անվան իրավունքները

248

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ֆինանսական տեսանկյունից ակումբի կատարած աշխատանքների մասին։

«Կամպ Նոու» անվան իրավունքները վաճառելու 5 առաջարկ ունենք, ցանկանում ենք տարեկան 30-40 մլն եվրո վաստակել։ Նման պայմանագրերը կնքվում են 10-15 տարով։ Ինչ վերաբերում է տիտղոսային հովանավորին, ապա մենք ցանկանում ենք այս հարցին լուծում տալ նախքան տարվա վերջ կամ 2022 թվականի սկիզբ։ Nike-ին ժամանակ է պետք, որ առաջարկ պատրաստի, իսկ Rakuten-ի հետ կնքված պայմանագիրն ավարտվում է։ Լավ հարաբերություններ ունենք Rakuten-ի հետ, մենք կարող ենք երկարաձգել պայմանագրի ժամկետը, սակայն նաև կան այլ ընկերություններ, որոնք ավելի շատ գումար են առաջարկում։ Հիմա դա մեծ նշանակություն ունի»,- ասել է Լապորտան։

Նախորդ հոդվածըԱրսեն Զախարյան. Կնախընտրեի խաղալ Իսպանիայում
Հաջորդ հոդվածըԻբրահիմովիչը՝ մանկության տարիների դժվարությունների մասին