‘«Բարսելոնան» պատրաստ է Մխիթարյանի համար վճարել 25 միլիոն եվրո’

717

Հայաստանի հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ աննախադեպ հետաքրքրություն են ցուցաբերում եվրոպական գրանդ ակումբները:

Մասնավորապես, անգլիական Mirror-գրում է, որ Մխիթարյանին ցանկանում են ձեռք բերել անգլիական «Չելսին» եւ «Մանչեսթեր Սիթին»: Նշվում է, որ այդ ակումբները կսկսեն այս ուղղությամբ ավելի ակտիվ աշխատել՝ Մխիթարյանի երեկվա մի շարք հայտարարություններից հետո, երբ հայ ֆուտբոլիստը ասել էր, որ ցանկանում է լքել «Շախտյորն» այս ամռանը:

Իսկ ահա գերմանական Geruchte կայքը գրում է, որ Մխիթարյանին իր շարքերում տեսնելու մեծ ցանկություն ունի «Բարսելոնան»: Կատալոնյան ակումբը Մխիթարյանի համար պատրաստ է վճարել 25 միլիոն եվրո: Նշվում է, որ «Բարսայի» տրանսֆերային երկու գլխավոր նպատակներն են Նեյմարը եւ Մխիթարյանը, որոնք պետք է փոխարինեն Վիլյային եւ Ալեքսիս Սանչիսին:

Նախորդ հոդվածը‘Ոնց որ հիմա գան ու ասեն, որ ես մարդ եմ սպանել. ՀԱԿ ակտիվիստների գործով վկայի խոստովանությունը’
Հաջորդ հոդվածը‘Առողջապահության նախարարությունում առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ. Օմբուդսմենի զեկույց 2012’