‘«Բարսելոնան» պատրաստ է Օզիլի դիմաց զիջել իր ֆուտբոլիստներից երեքին’

1357

«Բարսելոնան» ամռանը կարող է ձեռք բերել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին։

«AS»-ի տեղեկությամբ գերմանացի կիսապաշտպանը շատ է ուզում վերադառնալ Իսպանիայի առաջնություն։ Սակայն նրա համար շատ դժվար լինի տեղափոխվել «Բարսելոնա», քանի որ «Ռեալը» նրան «Արսենալին» վաճառելիս գործարքի մեջ ավելացրել է մի շարք պայմաններ։

Մասնավորապես, եթե ֆուտբոլիստին ուզենա ձեռք բերել իսպանական այլ ակումբ, «Ռեալը» կունենա 48 ժամ, որպեսզի կրկնի առաջարկությունն ու հետ գնի Օզիլին։ Բացի այդ, եթե գերմանացի տրանսֆերի գինը գերազանցի անցնի 50 միլիոն եվրոն, մադրիդցիները կստանան գործարքի արժեքի 33 տոկոսը, որը պետք է վճարի գնող ակումբը։

«Բարսելոնան» ակնկալում է խուսափել առաջին պայմանը կատարելուց այն բանի հաշվին, որ «Ռեալը» չի կարողանա հետ գնել Օզիլին ՖԻՖԱ-ի սահմանած տրանսֆերների արգելքի պատճառով։ Սակայն պետք է նշել, որ «Ռեալը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում դեռևս իրավունք կունենա նոր ֆուտբոլիստների ձեռք բերել։

Ինչ վերաբերում է երկրորդ պայմանին, կատալոնացիները ակնկալում են վճարել «Արսենալին» ոչ միայն գումարով, այլ նաև իրենց մի քանի խաղացողների իրավունքներն անգլիական ակումբին հանձնելով։ Նշվում է, որ «Բարսան» պատրաստ է բաժանվել Արդա Թուրանից, Մունիր Էլ-Հադադիից և Սանդրո Ռամիրեսից։

 

Նախորդ հոդվածը‘Իտալիայում հույս ունեն համոզել Կապելոյին գլխավորել հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» ցանկանում է գնել Դորտմունդի «Բորուսիայի» ավագին’