«Բարսելոնան» պատրաստ է 100 միլիոն եվրոյով վաճառել Դե Յոնգին

54

«Բարսելոնան» չի ցանկանում բաժանվել հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգից, սակայն պատրաստ է վաճառել նրան 100 միլիոն եվրոյով, հաղորդում է Sport.es-ը։

Մայիսի 12-ին ծննդյան 25-ամյակը նշող ֆուտբոլիստին ամռանը գնելու մտադրություն ունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որը այդ տրանսֆերի համար նախատեսել է 70-80 միլիոն եվրո։

Դե Յոնգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Ընթացիկ մրցաշրջանում նա Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 45 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Tranfermarkt-ը Դե Յոնգի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըՌետրո․ Լեւոն Զուրաբյան. Հաղթանակի քաղաքական եւ կազմակերպական բաղադրիչները
Հաջորդ հոդվածըԱմենաբարձր եկամուտով մարզիկների տասնյակը