‘«Բարսելոնան» Պրեմիերայում կրեց իր առաջին պարտությունը (տեսանյութ)’

1277

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ: Այսպիսով, Էլ Կլասիկոն անհաջող եղավ կատալոնական ակումբի համար, և թիմը կրեց իր առաջին պարտությունը Պրեմիերայում:

Հյուրերի մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը, ով 4-ամսյա որակազրկումից հետո առաջին անգամ մասնակցեց պաշտոնական խաղի և նորամուտը նշեց «Բարսելոնայի» կազմում:

Էլ Կլասիկոյի հաշիվը չորրորդ րոպեին բացեց «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը, ում գոլից հետո «Արքայական ակումբը» կորցրեց մի քանի գոլային պահ: Հյուրերն ունեին տարածքային առավելություն և կարծես դիմակայում էին մադրիդցիների գրոհներին, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում գոլ բաց թողեցին: Հաշիվը 11 մետրանոց հարվածով հավասարեցրեց Քրիստիանո Ռոնալդուն, իսկ «Բարսելոնան» առաջին գոլը բաց թողեց Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ ընդմիջումից հետո ավելի ուժեղ գտնվեց Կարլո Անչելոտիի թիմը:

50-րդ րոպեին Պեպեն անկյունային խաղարկման արդյունքում առաջ մղեց մադրիդցիներին, իսկ 11 րոպե անց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման «Ռեալի» գեղեցիկ հակագրոհն ավարտեց գոլով՝ կրկնապատկելով դաշտի տերերի առավելությունը: Երկրորդ խաղակեսում «Բասելոնայի» մոտ ոչինչ չէր հաջողվում առջևի գծում, իսկ «Ռեալը» շարունակում էր անցկացնել վտանգավոր հակագրոհներ: Վերջնամասում Լուիս Էնրիկեի թիմը սրություն մտցրեց հարձակման գծում, սակայն դաշտի տերերին հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը՝ տանելով գեղեցիկ հաղթանակ:

«Բարսելոնան» առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում, բայց 22 միավորով պահպանեց առաջին տեղը: «Ռեալը» 21 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: 

 

ՌԵԱԼ Մ. – ԲԱՐՍԵԼՈՆԱ

3-1 (1-1)

MC

 

0-1՝ Նեյմար 4՛, 1-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 35՛ (11մ), 2-1՝ Պեպե 50՛, 3-1՝ Քարիմ Բենզեմա 60՛

 

ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 3.Պեպե, 4.Սերխիո Ռամոս, 12.Մարսելո, 15.Դանիել Կարվախալ, 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես, 19.Լուկա Մոդրիչ (17.Ալվարո Արբելոա, 89), 23.Իսկո (24.Ասյեր Իլյարամենդի, 84), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա (6.Սամի Խեդիրա, 87)

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 3.Խերարդ Պիկե, 14.Խավյեր Մասկերանո, 22.Դանի Ալվես, 24.Ժերեմի Մատյո, 5.Սերխիո Բուսկետս, 6.Չավի (4.Իվան Ռակիտիչ, 60), 8.Անդրես Ինյեստա (20.Սերխիո Ռոբերտո, 72), 9.Լուիս Սուարես (7.Պեդրո Ռոդրիգես, 69), 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար

 

Զգուշացում՝ Դանիել Կարվախալ 74՛ (Ռ), Կրիշտիանու Ռոնալդու 90՛ (Ռ), Լիոնել Մեսսի 9՛ (Բ), Նեյմար 14՛ (Բ), Խերարդ Պիկե 34՛ (Բ), Անդրես Ինյեստա 38՛ (Բ)
Մրցավար՝ Խեսուս Խիլ Մանսանո (Իսպանիա)

 

42

ԳՆԴԱԿԻ %

58

18 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

15 (5)

11

ՏՈՒԳԱՆՔ

11

3

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

9

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘Ընդհարում Հենրիխ Մխիթարյանի և թուրք ֆուտբոլիստի միջև (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հոկտեմբերի 27-ին Կոնգրեսը կայցելի Պանթեոն եւ Եռաբլուր’