‘«Բարսելոնան» ջախջախեց «Էլչեին» (տեսանյութ)’

732

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Էլչեին», որին վերջերս դուրս էր թողել պայքարից Իսպանիայի գավաթի խաղարկության պայքարից: «Մանուել Մարտինես Վալերո» անվամբ մարզադաշտում կայացած խաղում կատալոնական թիմը կրկին վստահ հաղթանակ տոնեց:

Հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին բացեց Խերարդ Պիկեն: Թիմերն ընդմիջման գնացին հյուրերի նվազագույն առավելության պայմաններում, իսկ երկրորդ կեսում երկուական գոլ խփեցին Լիոնել Մեսսին, Նեյմարը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Պեդրոն: Նշենք նաև, որ «Էլչեն» 57-րդ րոպեից խաղում էր 10 հոգով. խաղադաշտից հեռացվել էր Ֆայրը: 

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 47 միավոր և մրցաշարային աղյուսակում շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը` առաջատար «Ռեալին» զիջելով մեկ միաոր, սակայն վերջինս մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Էլչեն» մնաց 17 միավորով` դեռևս 16-րդ հորիզոնականում:

ԷԼՉԵԲԱՐՍԵԼՈՆԱ

0-6 (0-1)

MC

 

0-1՝ Խերարդ Պիկե 35՛, 0-2՝ Լիոնել Մեսսի 65՛ (11մ), 0-3՝ Նեյմար 69՛, 0-4՝ Նեյմար 71՛, 0-5՝ Լիոնել Մեսսի 88՛, 0-6՝ Պեդրո Ռոդրիգես 90՛

 

ԷԼՉԵ. 25.Պշեմիսլավ Տիտոն, 2.Դամիան Սուարես, 3.Էնցո Ռոկո, 5.Դոմինգո Սիսմա (21.Էդու Ալբակար, 61), 18.Սերխիո Պելեգրին, 7.Աարոն Նյիգես (10.Ֆեռան Կոռոմինաս, 82), 8.Ադրիան Գոնսալես (4.Դավիթ Լոմբան, 70), 17.Վիկտոր Ռոդրիգես, 20.Ֆեյսալ Ֆաժր, 24.Մարիո Պասալիչ, 22.Ժոնաթաս

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 2.Մարտին Մոնտոյա, 3.Խերարդ Պիկե, 14.Խավյեր Մասկերանո (21.Ադրիանո, 70), 15.Մարկ Բարտրա, 18.Խորդի Ալբա (5.Սերխիո Բուսկետս, 70), 6.Չավի (20.Սերխիո Ռոբերտո, 72), 12.Ռաֆինյա, 7.Պեդրո Ռոդրիգես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար

 

Զգուշացում՝ Դոմինգո Սիսմա 20՛ (Է), Աարոն Նյիգես 27՛ (Է), Սերխիո Պելեգրին 35՛ (Է), Ժոնաթաս 40՛ (Է), Ֆեյսալ Ֆաժր 41՛ (Է), Դավիթ Լոմբան 79՛ (Է), Խավյեր Մասկերանո 62՛ (Բ), Խորդի Ալբա 66՛ (Բ) ;Հեռացում՝ Ֆեյսալ Ֆաժր 57՛ (Է)

 

28

ԳՆԴԱԿԻ %

72

6 (3)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

12 (8)

18

ՏՈՒԳԱՆՔ

12

2

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘Անգլիայի գավաթ. «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը» դուրս մնաց պայքարից. Մոուրինյոյի թիմը բաց թողեց 2 գոլի առավելությունը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ֆորտունա»-«Բորուսիա»` 1:1. Մխիթարյանը մասնակցել է հանդիմանը (տեսանյութ)’