‘«Բարսելոնան» ջախջախեց «Լևանտեին» (տեսանյութ)’

726

 Լուիս Էնրիկեի սաները ոչ մի հնարավորություն չտվեցին դաշտի տերերին:

«Լևանտեն» սեփական դաշտում ընդունեց «Բարսելոնային»: Բնականաբար, հյուրերն անվերապահորեն համարվում էին ֆավորիտներ: Դա նախկինում էր, երբ «Լևանտեն» կարող էր խնդիրներ առաջացնել նույնիսկ գրանդ ակումբների համար: Հիմա «գորտերը» իրենցից ոչ մի լուրջ բան չեն ներկայացնում:

Ի դեպ, այս անգամ, Խոսե Լուիս Մենդիլիբարի սաները վատ չէին պաշտպանվում: Առաջին կեսը ժամը տանտերերը կարողանում էին հետ մղել հակառակորդին բազմաթիվ գրոհները, իսկ Դավիդ Բարելը նույնիսկ պարբերաբար ստիպում էր  «Բարսելոնայի» պաշտպաններին աշխատել իրենց հիմնական մասնագիտությամբ: Սակայն այսպիսի պահերը կրում էին միայն դրվագային բնույթ, քանի որ «կապտառնագույնների» ճնշումը շատ մեծ էր: Այս իրավիճակում, ոչ մի կասկած լինել չէր կարող, որ շուտով գոլ կգրանցվի, բնականաբար, հյուրերի կողմից: Մինչև ընդմիջման գնալն արդեն կատալոնացիներին հաջողվեց առաջ հանցնել հաշվի մեջ. 34-րդ րոպեին աչքի ընկավ Նեյմարը: Քիչ անց վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվեց «Լևանտեի» խաղացող Լուկաս Վինտրան, նշանակվեց 11 մետրանոցից, սակայն Լիոնել Մեսին վրիպեց: Այնուամենայնիվ, կատալոնացիներին հաջողվեց ընդմիջման գնալ 2 գնդակի առավելությամբ: 44-րդ րոպեին գեղեցիկ գոլ հեղինակ դարձավ Իվան Ռակիտիչը, ով բացեց իր գոլերի հաշիվը «Բարսելոնայում»:

Մեծ հաշվով, կատալոնացիներն իրեն գործն արեցին, և առաջ խաղակեսից հետո «Լևանտեի» ֆուտբոլիստներին մնում էր միայն երկրորդ խաղակեսում թույլ չտալ գոլեր խփել: Չէ՞ որ այնքան էլ հաճելի չէ տնային մարզադաշտում խոշոր հաշվով պարտություն կրելը: Սակայն, եղավ ճիշտ հակառակը: Ընդմիջումից հետո  տանտերերի դարպասապահը 3 անգամ գնդակը հանեց սեփական դարպասից: Գոլերի հեղինակներ դարձան իսպանացի կիսապաշտպաններ Սանդրո Ռամիրեսը և Պեդրոն ու արգենտինացի Լիոնել Մեսին, ովքեր խոշոր հաշվով հաղթանակ պարգևեցին Լուիս Էնրիկեի թիմին:

«Բարսելոնան» տարավ չորրորդ հաղթանակը և 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Սևիլիան» 3:1 հաշվով հաղթեց Պրիմերայի նորեկ «Կորդոբային»՝ հավաքելով 10 միավոր:

ԼԵՎԱՆՏԵԲԱՐՍԵԼՈՆԱ

0-5 (0-2)

MC

 

0-1՝ Նեյմար 34՛, 0-2՝ Իվան Ռակիտիչ 44՛, 0-3՝ Սանդրո Ռամիրես 57՛, 0-4՝ Պեդրո Ռոդրիգես 64՛, 0-5՝ Լիոնել Մեսսի 77՛

 

ԼԵՎԱՆՏԵ. 1.Խեսուս Ֆերնանդես, 3.Տոնո, 5.Էկտոր Ռոդաս, 6.Լուկաս Վինտրա, 19.Պեդրո Լոպես, 11.Խոսե Լուիս Մորալես (21.Անդրեաս Իվանշից, 58), 23.Պապա Կուլի Դիոպ (22.Մոհամեդ Սիսոկո, 61), 24.Սիմաո Ժունիոր, 26.Վիկտոր Կամարասա, 7.Դավիթ Բառալ (10.Ռուբեն Գարսիա, 72), 18.Վիկտոր

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 14.Խավյեր Մասկերանո, 18.Խորդի Ալբա, 22.Դանի Ալվես, 24.Ժերեմի Մատյո, 4.Իվան Ռակիտիչ, 5.Սերխիո Բուսկետս (6.Չավի, 62), 8.Անդրես Ինյեստա (20.Սերխիո Ռոբերտո, 71), 7.Պեդրո Ռոդրիգես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար (29.Սանդրո Ռամիրես, 51)

 

Հեռացում՝ Լուկաս Վինտրա 41՛ (Լ)
Զգուշացում՝ Խոսե Լուիս Մորալես 39՛ (Լ), Խավյեր Մասկերանո 36՛ (Բ), Սերխիո Բուսկետս 43՛ (Բ)
Մրցավար՝ Խոսե Լուիս Գոնսալես (Իսպանիա)

 

24

ԳՆԴԱԿԻ %

76

9 (2)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

17 (8)

13

ՏՈՒԳԱՆՔ

10

3

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

4

Նախորդ հոդվածը‘Զինվորներին տեղափոխող ավտոմեքենայի վթարի հետեւանքով զոհվել է կապիտան Պավլիկ Մանուկյանը’
Հաջորդ հոդվածը‘Մարդկանց իրենց անունով կոչելու ժամանակը’