‘«Բարսելոնան» ջախջախեց «Կորդոբային» նկատմամբ (տեսանյութ)’

653

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ջախջախիչ` 5:0 հաշվով հաղթանակ տոնեց «Կորդոբայի» նկատմամբ:

Կատալոնական թիմի կազմում 2-րդ րոպեին հաշիվը բացեց Պեդրո Ռոդրիգեսը: 53-րդ րոպեին աչքի ընկավ Լուիս Սուարեսը, ում համար այս գոլն առաջինն էր Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: 80-րդ րոպեին Խերարդ Պիկեն դաշտի տերերի առավելությունն ավելի տպավորիչ դարձրեց, իսկ Լիոնել Մեսսին դուբլ ձևակերպեց` աչքի ընկնելով 82-րդ և 91-րդ րոպեներին:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 38 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` առաջատար «Ռեալին» զիջելով 1 միավոր, սակայն վերջինս տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել: «Կորդոբան» մնաց 11 միավորով` 19-րդ հորիզոնականում:

ԲԱՐՍԵԼՈՆԱԿՈՐԴՈԲԱ

5-0 (1-0)

MC

 

1-0՝ Պեդրո Ռոդրիգես 2՛, 2-0՝ Լուիս Սուարես 53՛, 3-0՝ Խերարդ Պիկե 80՛, 4-0՝ Լիոնել Մեսսի 82՛, 5-0՝ Լիոնել Մեսսի 90՛

 

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 2.Մարտին Մոնտոյա, 3.Խերարդ Պիկե, 14.Խավյեր Մասկերանո, 18.Խորդի Ալբա, 4.Իվան Ռակիտիչ (6.Չավի, 65), 5.Սերխիո Բուսկետս, 8.Անդրես Ինյեստա (12.Ռաֆինյա, 76), 7.Պեդրո Ռոդրիգես, 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի

ԿՈՐԴՈԲԱ. 1.Խուան Կառլոս, 2.Ալեքսանդր Պանտիչ, 3.Խոսե Կրեսպո, 12.Ինիգո Լոպես (29.Դանիել Պինիլյոս, 60), 15.Դեյվիդ, 33.Էդու Կամպաբադալ, 5.Պատրիկ Էկենգ Էկենգ, 6.Լուսո (7.Ֆաուստո Ռոսի, 72), 10.Ֆեդերիկո Կարտաբիա, 18.Բորխա Գարսիա (19.Խոսե Մարիա Լոպես Սիլվա, 75), 14.Նաբիլ Գիլաս

 

Զգուշացում՝ Սերխիո Բուսկետս 66՛ (Բ)
Մրցավար՝ Միգել Անտոնիո Մատեու Լաոս (Իսպանիա)

 

75

ԳՆԴԱԿԻ %

25

15 (8)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

7 (2)

14

ՏՈՒԳԱՆՔ

4

8

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

0

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Դորտմունդի «Բորուսիա» 10-րդ պարտությունը կրեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Աստոն Վիլան» կանգնեցրեց «Մանչեսթեր Յունայթեդին», Օստինի հաղթական հեթ- տրիկը (տեսանյութ)’