‘«Բարսելոնան» ջախջախեց «Սևիլիային». Մեսսին դարձավ Պրեմիերայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (տեսանյութ)’

899

Կատալոնական «Բարսելոնան» սեփական դաշտւմ 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սևիլիայի» նկատմամբ:Առաջին խաղակեսի միակ գոլը խփեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով Իսպանիայի առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 251-ի՝ կրկնելով Պրեմիերայի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակը գլխավորող Տելմո Սարայի ռեկորդը:

Ընդմիջումից քիչ անց սևիլիացիները «Բարսելոնայի» պաշտպան Խորդի Ալբայի ինքնագոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը, սակայն այս արդյունքը երկար չտեւեց: 49-րդ րոպեին Նեյմարը գլխի հարվածով դարձյալ առաջ մղեց կատալոնացիներին, իսկ 65-րդ րոպեին խորվաթ Իվան Ռակիտիչը խփեց դաշտի տերերի երրորդ գոլը: Վերջնամասում դուբլի հեղինակ դարձավ երեկոյի հերոս Լեո Մեսսին:

Այսպիսով՝ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը 253 գոլով դարձավ Պրեմիերայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ վերջակետ դնելով նաև այս խաղին: 253 գոլ խփելու համար 27-ամյա Մեսսիից պահանջվեց 289 հանդիպում, իսկ Բիլբաոյի «Ատլետիկի» նախկին հարձակվող Տելմո Սարան 251 գոլի հեղինակ դարձել էր 278 խաղում. նա ռեկորդը սահմանել էր 60 տարի առաջ:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 28 միավորով վերադարձավ երկրորդ տեղ և շարունակում է 2 միավոր զիջել Մադրիդի «Ռեալին»:

 

 

1-0՝ Լիոնել Մեսսի 21՛, 1-1՝ Խորդի Ալբա 47՛ (ինք), 2-1՝ Նեյմար 49՛, 3-1՝ Իվան Ռակիտիչ 65՛, 4-1՝ Լիոնել Մեսսի 72՛, 5-1՝ Լիոնել Մեսսի 78՛

 

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 3.Խերարդ Պիկե, 18.Խորդի Ալբա (21.Ադրիանո, 81), 22.Դանի Ալվես, 24.Ժերեմի Մատյո, 4.Իվան Ռակիտիչ, 5.Սերխիո Բուսկետս, 6.Չավի (12.Ռաֆինյա, 77), 9.Լուիս Սուարես (7.Պեդրո Ռոդրիգես, 74), 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար

ՍԵՎԻԼՅԱ. 13.Բետու, 5.Դիոգու Ֆիգեյրաշ, 6.Դանիել Կարիսու, 21.Նիկոլաս Պարեխա, 23.Կոկե, 4.Գժեգոժ Կրիխովյակ, 17.Դենիս Սուարես (7.Կեվին Գամեյրո, 61), 19.Էվեր Բանեգա, 20.Վիտոլո, 22.Ալեիքս Վիդալ (18.Խերարդ Դելոֆեու, 61), 9.Կառլոս Բակա (14.Իագո Ասպաս, 75)

 

Զգուշացում՝ Ժերեմի Մատյո 56՛ (Բ), Կոկե 36՛ (Ս), Նիկոլաս Պարեխա 48՛ (Ս)
Մրցավար՝ Կառլոս Կ (Իսպանիա)

 

70

ԳՆԴԱԿԻ %

30

15 (9)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

2 (0)

5

ՏՈՒԳԱՆՔ

21

5

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

4

Նախորդ հոդվածը‘«Ատլետիկո»-«Մալագա»՝ 3:1(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Թուրինի «Յուվենտուսը» Հռոմում 3:0 հաշվով հաղթանակ տոնեց «Լացիոյի» նկատմամբ (տեսանյութ)’