‘«Բարսելոնան» ռեկորդային եկամուտ է գրանցել’

1508

«Բարսելոնան» ներկայացրել է 2015-2016 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը: Կատալոնական ակումբը գրանցել է ռեկորդային եկամուտ՝ 679 միլիոն եվրո: Հարկերի և ծախսերի հաշվարկից հետո կատալոնական ակումբի զուտ շահույթը կազմել է 29 միլիոն եվրո, տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:

Իսպանիայի չեմպիոնի ռազմավարական ծրագրի համաձայն՝ 2021 թվականին ակումբի տարեկան եկամուտը պետք է հասնի 1 միլիարդ եվրոյի: 2021 թվականին նախատեսվում է «Կամպ Նոու» մարզադաշտի վերակառուցման ավարտը և շահագործումը:

«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը հավանություն է տվել տիտղոսային հովանավոր Qatar Airways-ի հետ համագործակցությունը ևս մեկ տարով երկարաձգելուն:

Նախորդ հոդվածը‘Տոտի. «Հիմա ֆուտբոլիստները լսում են փողի, ոչ թե սրտի ձայնը»’
Հաջորդ հոդվածը‘Ջաննի Ինֆանտինո. Մինչև ԱԱ-2026-ը պետք է լինի 40 մասնակից երկիր’