‘
Դեռ երկու շաբաթ էլ չի անցել ամռան տրանսֆերային պատուհանի փակվելուց, բայց եվրոպական մի շարք գրանդներ արդեն իսկ պլանավորում են նոր ձեռքբերումներ կատարել ձմռանը: Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է գնել «Յուվենտուս» տեղափոխված Ֆերնանդո Լյորենտեին, ով թուրինյան ակումբում խորը պահեստային է համարվում: Բարսայի ղեկավարները համարում են, որ բասկ հարձակվողը նույնպես դեմ չի լինի վերադառնալ «Լա Լիգա», որտեղ, ամեն դեպքում, խաղալու ավելի շատ ժամանակ կունենա:
‘