‘
«Բարսելոնան» մտադիր է փոխարինել Յասպես Սիլեսենին:
Ինչպես հայտնում է «Sport-English»-ը «Բարսելոնայի» երկրորդ դարպասապահը դառնալու ամենահավանական թեկնածուն Ռուի Պատրիսիուն է: Կատալոնական ակումբում գոհ են հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի խաղից: Խնդիրը նրանում է, որ Սիլեսենը ցանկանում է խաղաժամանակ ստանալ:
Չնայած նրան, որ հոլանդացուն դուր է գալիս խաղալ կատալոնական ակումբում, նա մեկ այլ գրանդ ակումբի առաջարկից չի պատրաստվում հրաժարվել:
Այդ պատճառով «Բարսելոնան» ցանկանում է հրավիրել «Սպորտինգի» դարպասապահ Ռուի Պատրիսիուին, որպես Սիլեսենի փոխարինող:
‘